կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՔՊ-ական պատգամավորը չի կարող ասել, թե ինչ է անելու ՀՀ-ն, եթե Արցախի ուղղությամբ լայնածավալ հարձակում սկսվի

ՔՊ-ական պատգամավորը չի կարող ասել, թե ինչ է անելու ՀՀ-ն, եթե Արցախի ուղղությամբ լայնածավալ հարձակում սկսվի

Այս հարցին պատասխանել չեմ կարող և նպատակահարմար էլ չեմ համարում։ Այս մասին, պատասխանելով այն հարցին՝ ինչ է անելու ՀՀ-ն, եթե Արցախի ուղղությամբ լայնածավալ հարձակում սկսվի, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«ՊՆ-ն, արտաքին դիվանագիտական կառույցներն այդ հարցերի վերաբերյալ տալիս են իրենց պաշտոնական գնահատականները։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ապահովենք Բաքու-Ստեփանակետ խոսակցությունը՝ միջազգային երաշխքիների ներքո, որպեսզի Ադրբեջանը չկարողանա իրականացնել իր էթնիկ զտման քաղաքականությունը։ Այդպիոսով՝ մենք փորձում ենք զսպել յուրաքանչյուր էսկալացիոն ռիսկ ՀՀ-ի ու Արցախի շուրջ։ Սա է ՀՀ-ի քաղաքականությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: