հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը հերքում է, թե պատերազմի օրերին իր բնակարանի հարցն է լուծել, բայց նա պետական ծրագրով փորձել է բնակարան ձեռք բերել, պարզապես վիճակահանությունը չի շահել

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը հերքում է, թե պատերազմի օրերին իր բնակարանի հարցն է լուծել, բայց նա պետական ծրագրով փորձել է բնակարան ձեռք բերել, պարզապես վիճակահանությունը չի շահել

«Ժողովուրդ» օրաթերթը այսօր հրապարակում էր արել, որ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին պետական ծրագրով՝ շուկայականից 30% էժան գնով ձեռք է բերել բնակարան Ադոնց փողոցում։

Պատգամավորն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է տարածված տեղեկւթյունը և պահանջել է մամուլից ևս այդ լուրը հերքել։

«Իհարկե ոչ մի վատ բան չկա հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մեջ, բայց խնդիրն այն է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը ամբողջությամբ սուտ է և հորինված․ ես բնակարան ձեռք չեմ բերել, դեռ չեմ պատրաստվում և ապրում եմ վարձով։

Այս հոդվածը հաջորդեց իմ ելույթին, որը վերաբերում էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած ստերին, թե իբր պատգամավորներ կան, որոնք բնակարանի վարձավճարի փոխհատուցում են ստանում, բայց ապրում են իրենց բարեկամների տանը»,- գրել է Հովհաննիսյանը։

Պատգամավորը հայտնել է, որ «պատերազմի օրերին իր թիմակիցներին դավաճանած, տերերի մշտական փնտրտուքի մեջ գտնվող Թագուհի Թովմասյանը որոշել է ստերի միջոցով վարկաբեկել իր բարի համբավը ի պատասխան իր կողմից իր հասցեին հնչեցրած ճշմարիտ դիտարկմանը»։

Նա նշել է, որ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է հերքել իրեն վերաբերող հրապարակված սուտ և հորինված հոդվածը․« Հերքման պահանջը չբավարարելու դեպքում «Ժողովուրդ» օրաթերթի հետ կհանդիպենք դատարանում»,–ասել է իշխանական պատգամավորը։

Tert.am-ը պարզել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Արթուր Հովհաննիսյանը իրականում դիմել է Երևանի Ադոնցի փողոցի N 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան գնելու համար։

Այս տեղեկությունը հրապարակված է, հավանաբար, պատգամավորը տեղյակ չէ, որ հրապարակային է այն անձանց ցուցակը, ովքեր դիմում են ներկայացնում պետական ծրագրով բնակարան ձեռք բերելու համար։

 

Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: