շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՔՊ-29%, «Ուժեղ Հայաստան»-11%, «Հայաստան» դաշինք-4%․ Ալեն Սիմոնյանը IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումներով է կիսվել

ՔՊ-29%, «Ուժեղ Հայաստան»-11%, «Հայաստան» դաշինք-4%․ Ալեն Սիմոնյանը IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումներով է կիսվել

ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հրապարակել է Հայաստանում նախընտրական տրամադրությունների վերաբերյալ ամերիկյան IRI ընկերության սոցհարցման տվյալները։

Ըստ հարցման՝ այս պահի դրությամբ առաջին տեղում իշխող «Քաղաքացիական պայմանագիրն է» 29% ձայներով, նրան հաջորդում է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» 11%-ով, երրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված դաշինքն է 4%-ով։ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված ուժերին այս պահին վստահում են հարցվածների 2%-ը։ Մնացյալ ուժերի վարկանիշը չի անցնում 1%-ից։

Ամենավստահելի քաղգործիչը այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է՝ 20% հարցվածների ձայներով, նրան հաջորդում է Սամվել Կարապետյանը 10% ձայներով, երրորդը Ռոբերտ Քոչարյանն է 5%-ով, չորրորդը Ծառուկյանը՝ 4%-ով։

Հարցվածների 48%-ը չի վստահում ոչ մի գործչի։

Возможно, это изображение текст

  • Կիսվել: