երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Քոքի» մասին՝ ոճրագործի հայտարարություններին ժողովուրդը կպատասխանի իր քվեով. Բաբաջանյան

«Քոքի» մասին՝ ոճրագործի հայտարարություններին ժողովուրդը կպատասխանի իր քվեով. Բաբաջանյան

Ակնհայտ է, թե իրեն հաղթած հորջորջող ոճրագործը ինչ գործիքներով ու միջոցներով է որոշել մասնակցել այս ընտրություններին ու «կռել»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի համաղեկավար Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արված մի շարք հայտարարություններին:

 

Պատգամավորի կարծիքով՝ Քոչարյանի կողմից ուղղակի զգուշացումներ են, որոնք նա պլանավորվում է․ «Փորձ է արվում ընտրությունների բուն ընթացքը ցնցել»:

Մեզ հետ զրույցում պատգամավորը հույս հայտնեց, որ «քոքի» մասին ոճրագործի հայտարարություններին ժողովուրդը կպատասխանի իր քվեով:

Արման Բաբաջանյանը նաև անդրադարձավ սահմանային լարվածությանը, նկատելով, որ անվտանգության ապահովման այն պատկերացումերը, որ մեզ սնել են նախկինները 30 տարի, մեր աչքի առաջ փլվեց.«ՀԱՊԿ-ը չկարողացավ հանձնել իր առաջին քննությունը: Կամ մենք պետք է ռազմաքաղաքական դաշինքի վերափոխման օրակարգ սահմանենք, կամ պետք է մեր անդամության նպատակահարմարությունը: ՀԱՊԿ-ը սահմանափակում է 2012-ին ՀՀ ԱԺ կողմից համաձայնագրով այլ ռազմաքաղաքակյան դաշինքների հետ մեր համագործկացությունը»:

Մանրամասները դիտեք ստորև տեղադրված տեսանյութում:

  • Կիսվել: