ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քոչարյանն ու Սարգսյանը հաշվարկել են, որ այլևս ՀՀ քաղաքական դաշտում որևէ շանս չունեն և այս իրավիճակը պետք է օգտագործեն՝ ստեղծելու լարված իրավիճակ. Հարությունյան

Քոչարյանն ու Սարգսյանը հաշվարկել են, որ այլևս ՀՀ քաղաքական դաշտում որևէ շանս չունեն և այս իրավիճակը պետք է օգտագործեն՝ ստեղծելու լարված իրավիճակ. Հարությունյան

Եթե մի հարթակում ասում են, որ Հայաստանն է պատերազմը սկսել, ու դու գնում ես ինչ-որ դատարան ու ասում՝ հարևան պետությունն է այսինչ տարածքում էթնիկ զտումներ իրականացրել, ապա միանգամից ասում են, որ ձեր հրապարակներում ասում են՝ դու՛ք եք պատերազմը սկսել։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն հարցերը, որ բարձրացվում են հրապարակում, դրանց պատասխանները ստացվել են 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում։ Այս շարժումը պարզապես որոշ քաղաքական գործիչների իմիջը փրկելու հարց է։ Ես ինֆորմացիա ունեմ, որ նրանց շրջանում մի հարց է քննարկվում, որ եթե մենք հիմա որևէ գործողություն չենք անում, ուրեմն՝ այլևս որևէ շանս չենք ունենալու վերարտադրվելու։

Որքան էլ մեր հանրությունը չի ընդունում, մեծամասնությունը նույնիսկ ատում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանք հմուտ քաղաքական գործիչներ են։ Հաշվարկել են, որ այլևս ՀՀ քաղաքական դաշտում որևէ շանս չունեն և այս իրավիճակը պետք է օգտագործեն տարբեր մանիպուլյացիաներով ՀՀ-ում լարված իրավիճակ ստեղծելու՛՛:

Հարությունյանը հավելեց, որ ընդդիմությունը նմանակում է 2018-ի իրենց գործողությունները: ՛՛Իրենք ամեն ինչ կապկում են՝ մեր 2018-ի գործողությունները: Կապկելով որևէ տեղ չեք հասնելու՛՛,-նշեց նա։

 

  • Կիսվել: