կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը այսօր պատրաստվում են միջամտել եկեղեցական ներքին գործերին և ասպատակել Մայր Աթոռը. Ռուբինյան

Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը այսօր պատրաստվում են միջամտել եկեղեցական ներքին գործերին և ասպատակել Մայր Աթոռը. Ռուբինյան

Մեզ ամիսներ շարունակ Մայր Աթոռի ներքին գործերին միջամտելու ու այն «ասպատակելու» մեջ մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը այսօր պատրաստվում են միջամտել եկեղեցական ներքին գործերին և ասպատակել Մայր Աթոռը: Ու այս ամենը Կտրիճ Ներսիսյանի հրավերով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
 
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ միայն հետաքրքիր է` երբ որ Քոչարյանն ասաց, որ իր կարծիքով ընդդիմադիր շարժումը պետք է առաջնորդի արքեպիսկոպոսներից մեկը, և ամիսներ անց այդպես էլ եղավ, դա Քոչարյանի հրահանգի արդյունքն էր, որը Կտրիճ Ներսիսյանը կատարեց, թե՞ Քոչարյանին էլ, Կտրիճ Ներսիսյանին էլ այդպես հրահանգել էր իրենց ընդհանուր «տերը»:

  • Կիսվել: