երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Քոչարյանն ու Հեյդար Ալիևը վրանի տակ քննարկել են Մեղրիի փոխանակման հարցը․ Փաշինյան

Քոչարյանն ու Հեյդար Ալիևը վրանի տակ քննարկել են Մեղրիի փոխանակման հարցը․ Փաշինյան

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հրապարակային հարցազրույցում հայտարարել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի Սադարակի բանակցություններում։ Այս մասին ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի փոխանցմամբ՝  Վաղարշակ Հարությունյանը նաև ասել է, որ Քոչարյանն իրեն ասել է, թե Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Մեղրիի տարբերակն իրենից հետևյալն էր ներկայացնում․ Հայաստանին է միացվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը և Լաչինը՝ փոխարենը Հայաստանն Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը, որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ստանա Նախիջևանի հետ։

 

« «Առավոտ» օրաթերթում հրապարակում է եղել այն մասին, որ Վարդան Օսկանյանը Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է,  որ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը, Ղարաբաղի հետ տրվում էր Հայաստանին»,- հրապարակված հոդվածը մեջբերեց վարչապետը։

  • Կիսվել: