ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քոչարյանն իրեն ձեռք է առնում, ասում է՝ Փաշինյանը խոսք էր տվել ինձ դատել, անգամ դա չի արել. Էդմոն Մարուքյան

Քոչարյանն իրեն ձեռք է առնում, ասում է՝ Փաշինյանը խոսք էր տվել ինձ դատել, անգամ դա չի արել. Էդմոն Մարուքյան

«Երեկվա քարոզչության օրը ցույց տվեց, որ մենք մեր թեզերի մեջ ճիշտ էինք, թե՛ գործող իշխանությունը, թե՛ նախկին իշխանություններն իրար ոչնչացնելու, իրար ոտնատակ տալու վերաբերյալ հայտարարություններ արեցին, դրանք իրապես մտահոգիչ են: Միանշանակ մեր ուղերձն է ազգային համերաշխության, ներքին հաշտության»,-այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Նրա ասաց, որ հույս ունի 10 օրերի ընթացքում հասնել իրենց ուզածին:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Արտքաին գործերի բոլոր փոխնախարարները հրաժարականներ են ներկայացրել, Մարքուքյանն ասաց, որ դիվանագիտական ճակատում ԼՀԿ-ն իր մասնակցությամբ կարող է մեծ անելիք ունենալ:

«Ասել, թե որևէ պետության միջոցով մենք թշնամիներին հանելու ենք մեր տարածքից, դա աբսուրդի ժանրից է, նման բան չի կարող լինել, որովհետև դա արդեն չի ստացվել: Հայաստանը Ֆրանսիայի միջոցով չկարողացավ դա անել, ԵԱՀԿ-ի միջոցով չկարողացավ դա անել, ռուսների հետ բանակցելով չկարողացավ դա անել: Հայաստանին պետք է արտաքին ճակատում  բալանսավորված քաղաքականություն վարել»,-ասաց նա:

Նա նշեց, եթե իրենք լինեն իշխանության կհամագործակցեն այն ուժերի հետ որոնք կունենան լավ կադրեր:

«Այնքան մարդիկ կան այս երկրում, հո մեր ծառի արմատը չի չորացել, այնքան լավ կրթություն ունեցող երիտասարդներ ունենք, դիվանագետներ ունենք, փորձառու դիվանագետներ ունենք»:

Մարուքյանի խոսքով՝ բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց քյաբաբային ելույթները և զբաղվեն երկրի ամրաշինության գործով:

Անդրադառնալով ընտրությունների անցկացման հնարավոր 2-րդ փուլին, Մարուքյանն ասաց, որ դա էլ մեկ այլ արհավիրք կլինի:

«Իր ղեկավարության արդյունքում ոչ ոք ոչ մի բանի համար պատասխան չի տվել: Այդ թվում ինքն էլ պատասխան չի տվել: Ոչ մի կոռուպցիոներ, ոչ մի թալանչի, ոչ մի պետական սխալ գործած մարդ ոչ մի  բանի համար պատասխան չի տվել: Դուբայի էն միջոցառման համար, որ 140 հազար դոլար փող էին ծախսել վերջում տաղավարը չկար մեկը պատսխան տվե՞ց: Մեր հերոսների դիերի համար մեկը պատսխան տվե՞ց: Փաշինյանի օրոք ո՞վ է պատասխան տվել ընդհանրապես, ինքն ու պատսխանը ինչ կապ ունեն իրար հետ: Քոչարյանն իրեն ձեռք է առնում, ասում է՝ Փաշինյանը խոսք էր տվել ինձ դատել, անգամ դա չի արել»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

  • Կիսվել: