հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատի է տվել ԱԱԾ-ին և Հանրային հեռուստատեսությանը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատի է տվել ԱԱԾ-ին և Հանրային հեռուստատեսությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Օրբելյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանող 2 կողմերին հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը՝ պատասխանողներից գանձելով  2-ական միլիոն դրամ:

Դատական հայցը ներկայացվել է «Հանրայինի» պատրաստած՝ «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» վերտառությամբ ռեպորտաժի համար։

  • Կիսվել: