երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է, առանձնապես լուրջ առողջական խնդիրներ չկան․ Սողոմոնյան

Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է, առանձնապես լուրջ առողջական խնդիրներ չկան․ Սողոմոնյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղյակ չէ՝ Քոչարյանը կրկին վիրահատվե՞լ է, թե՞ ոչ:

«Ես վստահ չեմ, որ նոր վիրահատություն է եղել, պետք է տեղեկանամ։ Ենթադրում եմ, որ եղել է, բայց պետք է տեղեկանամ։ Լրացուցիչ կտեղեկացնենք», այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու մասին հարցին:

Հարցին՝ ինչո՞ւ նա տեղյակ չէ Քոչարյանի հետ կատարվածի մասին, Սողոմոնյանը պատասխանեց, որ իրենց արգելված է տեսակցել Քոչարյանի հետ, այնուհետև հավելեց.

«Մանրամասների չեմ տիրապետում տարբեր պատճառներով, առաջին հերթին՝ քանի որ դրանք անձնական բժշկական տվյալներ են: Գիտեմ, որ ինքնազգացողությունը լավ է, առանձնապես լուրջ առողջական խնդիրներ չկան, օրերի հարց է՝ կազդուրվելու է և հիվանդանոցից գնա»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: