Քոչարյանի և Սարգսյանի կողմից գործուղված ՄԻՊ թեկնածուն հայ ժողովրդի արած հեղափոխությունը անվանել է ադրբեջանաթուրքական գործընթաց․ Արթուր Հովհաննիսյան
«Կարծում եմ՝ ունենք բավականին լավ կառույց, ՄԻՊ կառույցի մասին է խոսքը», - ԱԺ-ում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նման դիտարկում հայտնեց ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի թեկնածության քննարկմանը ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ։
«ԱԺ-ում ներկայացված Ռոբերտ Քոչարյանի կողմից գործուղված պատգամավորների և և Սերժ Սարգսյանի կողմից գործուղված պատգամավորների առաջադրած ՄԻՊ թեկնածուի կողմից այս հանձնաժողովի նիստի ընթացքում հնչել է խայտառակ արտահայտություն, որով որակում է տրվել մեր ժողովրդին, այն մարդկանց, որոնք մասնակցել ու արել են հեղափոխությունը։ Քոչարյանի և Սարգսյանի կողմից գործուղված թեկնածուն այդ մարդկանց արած հեղափոխությունը անվանել է ադրբեջանաթուրքական գործընթաց»։
Դիմելով նիստը նախագահող Թագուհի Թովմասյանին նա ասաց․ «Դուք սահմանափակվեցինք անատամ կոչերով, որոնք չեն զսպել թեկնածուին։ Ինչպես միշտ, այնպես էլ հիմա ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը չեն սիրում այս երկիրը և այս ժողովորդին, որովհետև անվանել ադրբեջանաթուրքական մի ժողովրդի, որը դուրս է եկել ու ազատվել է 30 տարվա լծից՝ այլ բանի մասին չի կարող խոսել»։



