երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը. ԲՀ-ն ընդմիջում խնդրեց

Քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը. ԲՀ-ն ընդմիջում խնդրեց

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը։

Երբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ չընդունվեց, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Համաձայն Սահմանադրության 202 հոդվածի երրորդ մասի․ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդի որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի և խնդրում եմ  ԱԺ նախագահին թույլ տալ ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ներկայացնելու Աժ որոշման նախագիծը ներկայացնել այն նախաձեռնողի կողմից»։

Զեկուցող Վահագն Հովակիմյանը ելույթով հանդես եկավ, նա նշեց. «Ես առաջարկում եմ քվեարկության դնել ԱԺ որոշման նախագիծը։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 202-րդ հոդվածի երրորդ կետով ՀՀ ԱԺ-ն որոշում է ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի։ Որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից»։

Հարցը քվերակության դնելուց առաջ «Բարգավաճ Հայաստանը» 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների փաթեթը այսօր՝ փետրվարի 6–ին հրավիրված արտահերթ նիստում չընդունվեց։

Նախագծին կողմ քվեարկեց 0, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 87 պատգամավոր։ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեցին նախագծին, «Իմ քայլը»՝ ձեռնպահ։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ։

 

  • Կիսվել: