շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկվում է Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը

Քննարկվում է Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը

Քննարկվում է հենց Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը:Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը»,-ասաց Կոստանյանը:

Թե ինչ նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանն ընտրել, փոխնախարարը հորդորեց հարցնել Հայաստանում ՌԴ-ի դեսպանությանը:

«Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են: Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար»,-ասաց Կոստանյանը:

Ավելի վաղ Կապանում գլխավոր հյուպատոսություն էր բացել Իրանի Իսլամական Հանրապետությունը:

  • Կիսվել: