Ալեն Սիմոնյանը և ԵՄ խորհրդի աշխատանքային խմբի պատվիրակությունը քննարկել են ՀՀ-ԵՄ կապերի խորացմանն առնչվող թեմաներ
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ներառված էին ԵՄ անդամ ավելի քան երկու տասնյակ երկրների, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի տարբեր ներկայացուցիչներ:
Քննարկման առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը և կապերի խորացմանն առնչվող թեմաները։
ԱԽ քարտուղարն աշխատանքային խմբի պատվիրակությանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ծանոթացրել տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։


