երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քննարկվել են Հայաստանում ապահովագրական ոլորտում առկա բացերը և ոլորտի զարգացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանում ապահովագրական ոլորտում առկա բացերը և ոլորտի զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության, «Տալանքս խմբի», «Ցե-Քյու ներդրումային խմբի» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերությունների հետ ձևավորված համագործակցությանն առնչվող հարցերը:

Այդ համատեքստում կարևորվել է կենսաթոշակային կուտակային համակարգի գործունեության ուղղությամբ ընկերությունների և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի արդյունքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ապահովագրական ոլորտում առկա բացերի և ոլորտի զարգացման հնարավորությունների շուրջ:

  • Կիսվել: