կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հունիսի 14-ին Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի խոսնակ Դունյագոզել Գուլմանովայի հետ։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
 
Ինչպես տեղեկացնում են Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունից՝ երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը՝ հատկապես երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի փոխայցելությունների կազմակերպման միջոցով։

  • Կիսվել: