ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ս․թ․ մայիսի 19-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերի նախարար, դոկտոր Ֆալեհ բն Նասեր Ալ Թանիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են շրջակա միջավայրի բնագավառում երկկողմ համագործակցության ծավալման և խորացման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման հեռանկարներին։

Այս համատեքստում կարևորվել է երկու գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումն ու փոխգործակցության հարցերը տեղում քննարկելու անհրաժեշտությունը։ Նույն օրը Կատարում ՀՀ դեսպանը այցելել է ազդեցիկ լսարան ունեցող կատարական «Ալ-Շարկ» արաբալեզու պարբերականի գլխավոր խմբագրութուն և հանդիպում ունեցել թերթի գլխավոր խմբագիր Սադեկ Մուհամմադ ալ-Ամարիի հետ։

Քննարկվել են «դեսպանություն-տեղական լրատվամիջոցներ» ձևաչափի ձևավորմանը, ինչպես նաև երկու երկրների զանգվածային լրատվամիջոցների միջև փոխգործակցության հաստատմանն ու հետագա խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է այս ոլորտում գոյություն ունեցող ներուժի ակտիվացման կարևորությունը, պայմանավորվածություն ձեռք բերվել աշխատանքների համադրման ճանապարհով այն լուսաբանելու կապակցությամբ։

Ս․թ․ մայիսի 22-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳՆ գլխավոր քարտուղար, դոկտոր Ահմադ Հասան ալ-Համադի հետ։ Հանդիպմանը քննարկվել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, Հայաստանի և Կատարի միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։

Возможно, это изображение 2 человека, люди сидят и в помещении

Возможно, это изображение 3 человека, люди сидят и в помещении

  • Կիսվել: