Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին առնչվող հարցեր
Հունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, մասնավորապես՝ ռազմավարական գործընկերության զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին առնչվող հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին։