Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը․ ԱԽ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։
Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները։
Կողմերը կարևորել են փոխգործակցության հետագա ամրապնդումը՝ նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համատեքստում:



