շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միրզոյանն ու ՄՔԴ նախագահը քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր

Միրզոյանն ու ՄՔԴ նախագահը քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմայսկիի հետ։

Նախագահ Հոֆմայսկին շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցելու կապակցությամբ, և զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրակմանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արդեն իսկ նախաձեռնել է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բախվելով տարածաշրջանում անպատժելիության ծանրագույն հետևանքների՝ քաջ գիտակցում է դրա դեմ պայքարի և մարդկության դեմ հացագործությունների կանխարգելման ուղղությամբ ջանքերի համադրման հրամայականը, ինչը ևս դրվել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու հիմքում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի։

  • Կիսվել: