շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները․ հանդիպում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը

Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները․ հանդիպում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը

Մարտի 3-ին դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Թրամփ–Քենեդի կատարողական արվեստի կենտրոնի ավագ փոխնախագահ Լիզա Դեյլին։ Այդ մասին տեղեկացնում է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը։
 
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը և Լիզա Դեյլը քննարկել են Կենտրոնի և ՀՀ դեսպանության միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու ոլորտները։
 
Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում մշակութային համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։

 

  • Կիսվել: