ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հնարավորությունները

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիային, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը, փոխանցում է Ալիք մեդիան:

Տեղեկության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը։

«Ընդգծվեց երկու երկրների ոլորտի լիազոր գերատեսչությունների միջև ուղղակի կապերի և փոխգործակցության շարունակական ամրապնդման կարևորությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: