հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը և առաջիկա գագաթնաժողովները

Քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը և առաջիկա գագաթնաժողովները

Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործընկերությանը, ինչպես նաև բարձրաստիճան փոխայցելություններին առնչվող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների կազմակերպչական ու բովանդակային հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին և խաղաղության օրակարգի շրջանակում բացվող նոր հնարավորություններին։

  • Կիսվել: