ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Քննարկվել է հայ-ղազախստանյան ապակենտրոնացված համագործակցության հարցերի լայն շրջանակ

Քննարկվել է հայ-ղազախստանյան ապակենտրոնացված համագործակցության հարցերի լայն շրջանակ

2023 թվականի փետրվարի 1-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ալմաթիի քաղաքապետ Երբոլատ Դոսաևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ղազախստանյան ապակենտրոնացված համագործակցության հարցերի լայն շրջանակ, որի զարգացման գործում Ղազախստանի «հարավային մայրաքաղաքին» կարևոր դերակատարություն է վերապահված՝ հաշվի առնելով Ալմաթիի առկա բարձր ներուժը տնտեսության և առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:

Երկուստեք նշվել է, որ միջտարածաշրջանային կապերի և շփումների ակտիվացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի փոխշահավետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության նոր ձևաչափերի բացահայտման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտում հետաքրքիր նախագծեր իրականացնելու գործում։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է Ալմաթիի հայ համայնքի դրական դերակատարությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասով, այդ թվում՝ ի նպաստ Հայաստանի մարզերի և Ղազախստանի մարզերի ու հանրապետական նշանակության քաղաքների միջև համագործակցության իրավական ամրագրմանը։

  • Կիսվել: