ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քննարկվել է 2027 թ. ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Քննարկվել է 2027 թ. ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Փետրվարի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբչանսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպմանը քննարկվել է 2027 թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
 
Դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը Երևանում բարձր մակարդակով հյուրընկալելու Հայաստանի հանձնառությունը։ Ընդգծել է Ֆրանկոֆոնիայի խաղերի կարևորությունը՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու ֆրանսերեն լեզվի զարգացմանը նպաստող նշանավոր միջոցառում։

  • Կիսվել: