չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Քննարկում ԱԺ-ում՝ ՀՀ-ին շուրջ 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու մասին

Քննարկում ԱԺ-ում՝ ՀՀ-ին շուրջ 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու մասին

ԱԺ-ում քննարկվեց  ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է ներգրավել լրացուցիչ 17 մլն եվրո:

 Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նա նշեց, որ  համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին երկու ծրագրերը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը:

Տերտերյանն ասաց, որ առաջարկվող համաձայնագրով լրացուցիչ ֆինանսավորում են ակնկալում ստանալ, որը կկազմի շուրջ 17 մլն եվրո: ՛՛Այս ծրագիրը մենք գնահատում ենք արդյունավետ՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: