ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քնարկվել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Քնարկվել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 12-ին Հնդկաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ արարողակարգի պետ Անշուման Գորին (Anshuman Gaur)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև քննարկվել են երկկողմ և բազմակողմ ոլորտներում քաղաքական երկխոսության ակտիվացման, կառավարությունների միջև համագործակցության խորացման, առևտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու մի շարք հարցեր։

  • Կիսվել: