երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՔԿՎ-ն հաստատում է. Նաիրի Հունանյանը նամակ է հղել վարչապետին

ՔԿՎ-ն հաստատում է. Նաիրի Հունանյանը նամակ է հղել վարչապետին

 Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, InoPort.am-ի հետ զրույցում ասացին ԱՆ Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից՝ հաստատելով այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը:

«Այո, հաստատում ենք տեղեկությունը՝ Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - ասացին ՔԿՎ լրատվական ծառայությունից: Հարցին, թե ի՞նչ բովանդակությամբ է եղել նամակը, ՔԿՎ-ից չպատասխանեցին՝ ասելով, որ դա անձնական բնույթի տեղեկություն է և դրա բովանդակության հրապարակման համաձայնությունը պետք է տա միայն Հունանյանը:

  • Կիսվել: