երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՔԿ-ն դեռ չի հաստատում Գեորգի Կուտոյանի ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը

ՔԿ-ն դեռ չի հաստատում Գեորգի Կուտոյանի ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը

Հայաստանի Քննչական կոմիտեն դեռ չի հաստատում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը:

«Այս պահին իրականացվում են քննչական գործողություններ, ավելին ոչինչ հնարավոր չէ հաղորդել: Դեպքի հանգամանքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», InfoPort.am-ին տեղեկացրեց ՔԿ լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՔԿ լրատվական ծառայությունից հաղորդել էին, որ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: