ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քերոբյանն ու Վիկտորինը քննարկել են ՓՄՁ զարգացմանն ուղղված ծրագրերի առաջնահերթությունները

Քերոբյանն ու Վիկտորինը քննարկել են ՓՄՁ զարգացմանն ուղղված ծրագրերի առաջնահերթությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արմեն Արզումանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում․ Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո» փաստաթղթի ներքո ԵՄ կողմից ակնկալվող ֆինանսավորման Ուղենիշ 1-ի՝ «Աջակցություն կայուն, նորարարև մրցակցային տնտեսությանը․ ուղղակի աջակցություն 30000 ՓՄՁ-ների» շրջանակներում ներկայացված ծրագրերն և դրանց իրականացմանն առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերի առաջնահերթությունների ապահովումը, ինչպես նաև ծրագրերի թիրախային և արդյունավետ իրականացումը։ Ընդգծվել է գործընթացի շրջանակներում երկկողմ համագործակցության շարունակական ապահովումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ի կողմից իրականացվող մի քանի այլ ծրագրերի ընթացիկ իրավիճակին և  զարգացումներին։  

  • Կիսվել: