հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահան Քերոբյանը տնեսության ռեկորդային աճն ապահոված ոլորտներից է համարում ՏՏ-ն

Վահան Քերոբյանը տնեսության ռեկորդային աճն ապահոված ոլորտներից է համարում ՏՏ-ն

2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը ռեկորդային է, որի մեջ ամենամեծ ներդրումն է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտը: Այս մասին տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան ամփոփիչ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

«2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը ռեկորդային է: Տնտեսական բարձր աճն ապահովելու մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է բարձր տեխնոլոգիական ոլորտը՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով: Այս տարի մոտ 50 տոկոս աճ է գրանցվել ՏՏ ոլորտում»,- նշեց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ ոլորտն ունի խնդիրներ, դրանցից է դրամի կտրուկ արժևորումը, որի պատճառով ոլորտի շատ ընկերություններ հայտնվել էին օրհասական վիճակում։ Սակայն, նախարարի հավաստմամբ, կառավարությունն այդ ընկերություններին տրամադրեց անհրաժեշտ փրկօղակ։ 

 

«Մենք շարունակում ենք քննարկումները և ուզում ենք հասկանալ՝  ինչպիսի երկարաժամկետ լուծումներ կարող ենք առաջարկել, որպեսզի ավելի լայն հորիզոն տանք ընկերություններին իրենց աշխատանքի համար»,- նշեց նախարարը: 

Նա նաև վստահեցրեց, որ կառավարությունը մեկնարկել և իրականացնում է տնտեսության արդիականացման ծրագրեր։

  • Կիսվել: