հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քասախ համայնքի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

Քասախ համայնքի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը  ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

"Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ",- նշվում է հայտնում են ԱԱԾ-ից։

  • Կիսվել: