երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քարտեզ, որն արտացոլում է ադրբեջանցիների վերջնական նպատակները. Արման Աբովյան (լուսանկար)

Քարտեզ, որն արտացոլում է ադրբեջանցիների վերջնական նպատակները. Արման Աբովյան (լուսանկար)

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է այն քարտեզը, որ արտացոլում է ադրբեջանցիների վերջնական նպատակները սահմանների իբր «ճշգրտման» գործընթացում: Այս մասին նա գրել է ր ֆեյսբուքյան էջում:

Պատգամավորը, մասնավորապես, նշել է. ՛՛Երբ մարդիկ դեմքի լուրջ ատահայտությամբ շարունակում են խոսել ակնհայտ հակահայկական ծրագրերի իրականացման մասին, օրինակ՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի կամ կոմունիկացիաների բացման «հայանպաստ» լինելու մասին, միանգամից հարց է ինձ մոտ առաջանում․ իրենք իրականում հավատո՞ւմ են, որ ոչ ոք չի հասկանում այդ ծրագրերի իրական էությունը, թե՞ հույս ունեն, որ հայերը զանգվածաբար կորցրել են ինքնագիտակցությունը և համաձայն են սուս-փուս գնալ թուրքի յաթաղանի տակ ։

Չեմ ուզում խորանալ այս (առայժմ) իշխանության դրդապատճառների էութան մեջ, սակայն խնդրում եմ դադարել մարդկանց խեղաթյուրել, խաբել և պղծել տարատեսակ ամպագոռգոռ հայտարարություներով՝ իբր իրենք ինչ անում են , անում են ի օգուտ երկրի և ժողովրդի։

Ստորև ներկայացնում եմ այն քարտեզը (բաց աղբյուրներից է ի դեպ), որն արտացոլում է ադրբեջանցիների վերջնական նպատակները սահմանների իբր «ճշգրտման» գործընթացում։
Սա զուտ, որ իշխանավորները ծանոթանան թուրքերի և ադրբեջացիների իրական տեսլականին։
Մարդ ես էլի...՛՛:

  • Կիսվել: