ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քարոզարշավի ժամանակ պետք է հասնենք յուրաքանչյուր քաղաքացու․ Քոչարյան

Քարոզարշավի ժամանակ պետք է հասնենք յուրաքանչյուր քաղաքացու․ Քոչարյան

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ ՔոչարյանԸ հանդիպել է Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ։

Իր խոսքում, Քոչարյանը, մասնավորապես, ասել է․

«Գյուղական բնակավայրերը դեռ գտնվում են Հ1-ի Հայաստանի մեջ։ Այս քարոզարշավի ժամանակ այնպիսի աշխատանք պետք է տանեք, մինչև հասնեք յուրաքանչյուր քաղաքացու։ Ասում ենք, որ այդ մարդիկ կրթություն չունեն, գրագետ չեն, բայց նրանք մեր ժողովրդի մասնիկն են, ընտանիքներ ունեն, աշխատում և բարիք են ստեղծում։ Մենք չենք կարող անտեսել այդ մարդկանց։ Այդ մարդկանց հետ պետք է աշխատեն կրթություն ունեցող մարդիկ, բացատրեն նրանց, հասանելի դարձնեն մեր թեզերը։

Ամենահեշտ տարբերակը, երբ խաչ են քաշում նրանց վրա․ ճիշտ տարբերակը չէ։ Նաև նման բնութագիրն է սխալ։ Մեր հարցումների արդյունքներով տեսնում ենք, որ նման մարդիկ ունեն շատ ցածր կրթական ցենզ, մեծ է գործազուրկների թիվը, կան նաև հուսահատված մարդիկ, որոնք շատ ավելի հեշտ են հավատում տարբեր ստերին։ Այդ մարդկանց պետք է նայել ոչ թե որպես այս իշխանության հենարան, այլ որպես այս իշխանություններից ամենից շատ տուժած մարդիկ»։

  • Կիսվել: