երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ դրական. Տիգրան Ավինյան

Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ դրական. Տիգրան Ավինյան

ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է անցկացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ։

Մինչ հանդիպումների մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Ավինյանը նշել է, որ քարոզարշավի ընթացքը գնահատում է շատ դրական, իրենց բոլոր վարչական շրջաններում դրական են ընդունում. «Եւ կարծում եմ՝ դա շատ տրամաբանական է, որովհետև այդ մարդիկ վերջին շրջանում տեսել են մեզ բակերում, տեսել են իրենց պահանջները լսելիս և տեսել են այն աշխատանքը, որ իրականացնում ենք իրենց պահանջով»։

  • Կիսվել: