«Քաջարանի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատներն ինտենսիվորեն աղտոտում են Ողջին». Ադրբեջանի դատախազություն
Ադրբեջանի դատախազությունը միջազգային եւ արտասահմանյան գործընկերներին համագործակցության կոչ է արել, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ դատախազությունը ստուգումներ է սկսել Արաքս գետի եւ նրա ձախ վտակ Ողջիի աղտոտման հետ կապված։
Դատախազությունը պարզել է, որ Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատը, իբր ՛՛տեւական ժամանակ ինտենսիվորեն աղտոտում են՛՛ Ողջին։
Ադրբեջանի դատախազությունն այդ կապակցությամբ դիմել է համապատասխան օտարերկրյա եւ միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի շրջակա միջավայրի համապատասխան նախարարություններին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության որոշման հարցում համագործակցելու խնդրանքով: