երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Քաղաքի բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում. Իջևանի քաղապետի նոր պաշտոնակատար

Քաղաքի բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում. Իջևանի քաղապետի նոր պաշտոնակատար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

«Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար՝ նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը:

Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր Ճաղարյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում, միաժամանակ հորդորելով աշխատակազմին՝ աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը և որպես պետական կառավարման կարևորագույն օղակի ներկայացուցիչներ՝ նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին:

Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև Իջևան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները և դրանց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: Իջևանի համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: