Քաղաքի բեռնաթափումը միայն «կարմիր գծերով» չի լինելու. Գալջյան
Քաղաքի բեռնաթափումը միայն «կարմիր գծերով» չի, մենք այս պահին մի քանի գործիքներ ենք կիրառում, որոնցից մեկը «կարմիր գծերն» են: Այս մասին այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «կարմիր գծերի» վճարը բարձրացրեցին, սակայն քաղաքը չի բեռնաթափվել:
«Մյուս գործիքը ավտոբուսների առանձնացված գծերն են, փողոցներ կան, որ դարձնում ենք միակողմանի, փողոցներ կան, որ կայանումն ենք արգելում: Այդ գործիքների ամբողջական կիրառման, տրանսպորտային նոր համակարգի ամբողջական ներդրման արդյունքում մենք պետք է հասնենք քաղաքի բեռնաթափմանը»,-ասաց նա: