Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում քննարկվում է Վիկտոր Մնացականյանի թեկնածությունը․ աղբյուր
Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում քննարկվում է Վիկտոր Մնացականյանի թեկնածությունը, փոխանցում են InfoPort.am-ի աղբյուրները:
Մնացականայնաը, նկատենք, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր:
Կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորումից հետո: Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իսկ ավելի ուշ հայտարարվեց, որ Վերմիշյանը ձերբակալվել է: ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախկին պաշտոնյան շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք էր ստացել՝ դրա դիմաց 2019 թ. ընթացքում կաշառքը փոխանցողների օգտին կատարել գործողություններ կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: