ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքապետը հանձնարարեց տուգանել  փողոցային առևտուր իրականացնողներին

Քաղաքապետը հանձնարարեց տուգանել փողոցային առևտուր իրականացնողներին

Հաշվետու ժամանակահատվածում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 74 արձանագրություն, ընթացքում է գտնվում թվով 104 վարչական վարույթ: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցեցին մեկ շաբաթվա տվյալները:

Քաղաքապետը նշեց, որ  Աջափնյակ վարչական շրջանում նոր երևույթ է նկատվում և  Մարգարյան-Փուչիկ խաչմերուկում բանջարեղենի վաճառքը մայթերից գրեթե փողոց է հասել:

«Պարոն քաղաքապետ, ամենօրյա հսկողություն ենք իրականացնում այդտեղ, խնդիր կա,  տուգանում ենք, նորից մեկ ա իրենք շարունակում են նույն կերպ անել»,- զեկուցեցին քաղաքապետին:

Քաղաքապետը արձագանքելով առաջարկեց. «Տուգանեք, եկեք կողքը կանգնեք, նորից տուգանեք, տենց հինգ անգամ տուգանեք: Բացի այդ՝ ես վստահ եմ, որ անօրինական մուտք է բացած այդ շենքից, դրա գործառնական նշանակությամբ հետաքրքրվեք»,-հանձնարարեց Հրաչյա Սարգսյանը:

  • Կիսվել: