շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքապետի մամուլի քարտուղարն արձագանքել է կեղծ լուրերին

Քաղաքապետի մամուլի քարտուղարն արձագանքել է կեղծ լուրերին

«Տիգրան Ավինյանը միացավ հակաեկեղեցական արշավին» վերնագրով տեղեկատվությունը, որում տարածված կարծիքը, առանց իսկությունը ճշտելու կիսում են նաև առանձին անձինք՝ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը. 

««ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ» , «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից ս.թ. փետրվարի 27-ին ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքներ անցկացնելու մասին:

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 28.02.2024 թվականի որոշմամբ արգելվել է ««ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ, «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից` 2024 թվականի մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքների անցկացումը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 15-րդ հոդվածի` հանրային հավաք անցկացնելու մասին իրազեկումները` մուտքագրվելու պահից 3 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը, տեղադրվում են լիազոր մարմնի համացանցային կայքէջում»:

  • Կիսվել: