հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Քաղաքապետի հրաժարականի մեջ ինտրիգ փնտրել պետք չէ. Խաժակյան

Քաղաքապետի հրաժարականի մեջ ինտրիգ փնտրել պետք չէ. Խաժակյան

Ավագանու ՛՛Լույս՛՛ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեվց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականը:

Նա նշեց, որ, իր կարծիքով, Հրաչյա Սարգսյանից իշխանությունները նեղացած չեն։

՛՛Վերջին շրջանում Հրաչյա Սարգսյանի հրաժարականը հանդարտ պայմաններում էր, որտեղ ինտրիգ փնտրել պետք չէ, և նա չհեռացվեց, այլ իր նպատակադրումներից ելնելով հրաժարական հայտարարեց՛՛,-ասաց Խաժակյանը։

Նա նաև հավելեց, որ Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

 

 

  • Կիսվել: