հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քաղաքապետի հանձնարարությամբ վերանգորոգվել են Երևանում տեղադրված չաշխատող ժամացույցները

Քաղաքապետի հանձնարարությամբ վերանգորոգվել են Երևանում տեղադրված չաշխատող ժամացույցները

Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հաձնարարական էր տվել, որ զբաղվեն քաղաքում տեղադրված չաշխատող ժամացույցների նորոգման հարցով:

Այսօր՝ մարտի 28-ին, քաղաքապետին զեկուցեցին, որ չաշխատող 15 ժամացույցներից 12-ը վերանորոգվել է:

«3-ի մասով հոսանքի խնդիր կար, մեխանիզմները փոխարինում ենք էլեմենտով, 3-4 օրվա մեջ դրանք էլ կվերջացնենք»,-ասաց զեկուցողը:

Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Հա, հետո պետք է հիշենք, որ ասենք՝ պարբերաբար էլեմենտը փոխեն, այսինքն այս հանձնարարականը հավերժ մնաց, ամեն շաբաթյա»:

Նա համարեց, որ հանձնարարականը կատարված է:

  • Կիսվել: