կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքապետարանը լրագրողների եւ այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ. Ավինյան

Քաղաքապետարանը լրագրողների եւ այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ. Ավինյան

Դուք տեսաք, որ քաղաքապետի երդմնակալության արարողությունը մի փոքր այլ ֆորմատով էր տեղի ունենում, մի փոքր ավելի խիտ ու ծանրաբեռնված էր: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ լրագրողներին թույլ չտրվեց ներկա լինել երդմնակալության արարողությանը, որքանով է դա ժողովրդավարական:

«Իրականում ներսից ապահովվում էր եւ ուղիղ եթերը, եւ ամբողջ նյութերը, որոնք ներսում նկարահանվել են, ոչ միայն ուղիղ եթեր է տրվել, նաեւ տրվել է բոլոր լրագրողներին, որոնք ցանկացել են: Սա ընդամենը կազմակերպական հարց էր: Հենց հիմա դուք քաղաքապետարանի ներսում եք, ես էլ ճեպազրույց եմ տալիս:

Այնուամենայնիվ, քաղաքապետարանը լրագրողների եւ այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ»,-ասաց նա:

  • Կիսվել: