երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Քաղաքականապես կրթված երիտասարդը՝ փոփոխությունների առաջամարտիկ. «Պոլիտեա» քաղաքական կուրսի մեկնարկը

Քաղաքականապես կրթված երիտասարդը՝ փոփոխությունների առաջամարտիկ. «Պոլիտեա» քաղաքական կուրսի մեկնարկը

Ինչպե՞ս տարանջատել ճիշտն ու մանիպուլյացիան քաղաքական բովանդակության մեջ. սա հասկանալու համար «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ի նախաձեռնությամբ ապրիլի 18-ից տրվեց նոր՝ «Պոլիտեա» քաղաքական դպրոցի մեկնարկը: 35 երիտասարդ հինգ շաբաթ կլսեն քաղաքագետների, քաղաքական գործիչների, պատգամավորների դասախոսությունները, կստանան տեսական եւ գործնական գիտելիքներ:

«Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ շփումների ընթացքում հասկացել են, որ երիտասարդների շրջանում մեծ է քաղաքական կրթության եւ ինֆորմացիայի պակասը: Դպրոցը նախատեսում է լրացնել այդ բացը:

  • Կիսվել: