շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քաղաքական վենդետայի մասին հայտարարությունը կապ ունի քաղաքական դիրքորոշումների հետ. Փաշինյան

Քաղաքական վենդետայի մասին հայտարարությունը կապ ունի քաղաքական դիրքորոշումների հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Ապարանում քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է քաղաքական վենդետայի և կադրային ջարդի մասին այսօր Թալինում արած իր հայտարարություններին:

Նա վստահեցրել է, որ իր հայտարարությունները կապ չունեն ֆիզիկական կամ որևէ բռնության հետ. ՛՛Կապ ունի քաղաքական դիրքորոշումների, քաղաքական մանդատի ճշգրտման հետ՛՛:

Ըստ Փաշինյանի՝ ժողովուրդն իրենից դժգոհ է թավիշի համար: ՛՛Ժողովուրդը դժգոհ է, որ 2018 թ. հետո կադրային ջարդ չիրականացրինք, բազմաթիվ ապաշնորհներ մնացին իրենց տեղերում, այսօր էլ փորձում են ընտրություններից առաջ քաղաքացիների նկատմամբ ապօրինի հարկադրանքի մեթոդներ, վարչական սպառնալիքներ կիրառել:

Այդ համատեքստում ասացի՝ բոլոր այդ համայնքների ղեկավարները, որ այդպես են վարվում, ընտրություններից հետո պետք է հրաժարական տան ու հեռանան, բոլորը՝ առանց բացառության: Եվ եթե սրա համար չլինեն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, գործի կդրվեն քաղաքական մեխանիզմները՛՛,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  հունիսի 21-ից սկսվելու է այդ պաշտոնյաների պաշտոնանկության գործընթացը:

՛՛Առանց բռնությունների, առանց ապօրինությունների, և այո՛, դա մենք անվանելու ենք քաղաքական և ժողովրդական վենդետա, կադրերի ջարդ, բոլոր ապաշնորհ պաշտոնյաները պետք է հեռացվեն պետական կառավարման համակարգից՛՛,-նշել է վարչապետի պաշտոնակատարը:

  • Կիսվել: