երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Քաղաքական կյանքիդ վերջին օրերն ես ապրում, Նիկոլ Փաշինյան, խոփդ ուրիշ քարի է կպել. Սրբազան

Քաղաքական կյանքիդ վերջին օրերն ես ապրում, Նիկոլ Փաշինյան, խոփդ ուրիշ քարի է կպել. Սրբազան

Մարդը վախեցած է և դեռ շատ ավելի է վախենալու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով արցախցի քաղաքապետերի ձերբակալություններին և նրանց բնակարաններում իրականացվող խուզարկություններին։

«Պարզապես մտածում եմ, որ վախից բան չպատահի։ Սա իր վախերի դրսևորումն է, որն արտահայտվում է այս կերպ. հալածում են մարդկանց, որպեսզի պատրանք ստեղծեն, որ մայիսի 26-ին մարդիկ չգան հանրահավաքի։ Գործարարներին են հալածում, այսօր մտել են մի շատ պատվավոր մարդու՝ Հայկ Շահնազարյանի գործարան, ձերբակալել են։ «Շահնազարյան» գինու-կոնյակի գործարանն է, որը բացահայտ մեր աջակիցն է, անթաքույց է գործել»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, թե, ըստ լուրերի, իշխանությունները 15-17 հոգանոց խմբեր են կազմում՝ հայտնի օլիգարխի գլխավորությամբ։

«Նույնիսկ՝ մարտական տրամադրության խմբեր են կազմում ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ։ Հստակ ասում եմ՝ եթե այդ լուրերը ճիշտ են, ամենածայրաստիճան պատասխանն են ստանալու, թող մարդկանց ավելորդ չհրահրեն։ Հստակ ասում եմ՝ քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում, Նիկոլ Փաշինյան, խոփդ ուրիշ քարի է կպել»։

  • Կիսվել: