չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Քաղաքական խորհուրդ գոյություն չունի, գոյություն ունեն մեր քաղաքական միավորները, որոնց հետ հանդիպում ենք ունեցել. Բագրատ Սրբազան

Քաղաքական խորհուրդ գոյություն չունի, գոյություն ունեն մեր քաղաքական միավորները, որոնց հետ հանդիպում ենք ունեցել. Բագրատ Սրբազան

Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի։ Գոյություն ունեն մեր քաղաքական միավորները, որոնց հետ հանդիպում ենք ունեցել։ Նրանք առաջարկներով են հանդես եկել։ Առաջիկայում կերևա՝ ինչ է լինելու: Այս մասին այսօր՝ Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նրա խոսքով՝ իրենց առաջարկով պետք է լինի խորհրդակցական մարմին։

՛՛Առաջարկները տարբեր են։ Այն պետք է դառնա գործող մոբիլ խումբ, եթե կդառնա՝ լավ։ Ամեն դեպքում՝ ես ասել եմ ներառականության մասին։ Ես այդ դաշտում հարաբերվել եմ մարդկանց հետ, տեսել եմ, խոսել եմ։ Ես պայման եմ դրել՝ նրանք, որոնք դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ է մեր հարաբերությունները։ Նրանք, որոնք չեն դատապարտել, ընդհանրապես այս ժողովրդի հետ ոչ մի առնչություն չունեն՛՛,-նշեց Բագրատ Սրբազանը։

Նա նաև ընդգծեց, որ եղել են նաևքաղաքական ուժեր, որոնք եղել են շարժման շարքում,սակայն չեն դատապարտել։

Լրագրողների հարցին, թե Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է Սահմանադրության փոփոխության մասին, ի՞նչն է ուզում փոխել, Սրբազանն ասաց․ ՛՛Ինքը ինչ գիտի, որ փոխի։ Ալիևն ինչ ասի, դա էլ կփոխի՛՛։

 

  • Կիսվել: