երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքական գործիքը օգտագործեք, բայց բոյկոտը մի դարձրեք անգործություն. քաղաքապետ

Քաղաքական գործիքը օգտագործեք, բայց բոյկոտը մի դարձրեք անգործություն. քաղաքապետ

Քաղաքապետարանի կողմից շատ ճիշտ օրենք է առաջարկվել, որով հստակ տրամաբանություն է դրվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՏԻՄ օրենքի  այն դրույթին, որով բացակայությունների հիմքով ավագանու անդամների լիազորությունների դադարեցվեցին:

«Երբ մեղադրում են, ասում են՝ դուք չեք թողնում, որ մենք քաղաքական բոյկոտ կիրառենք, խնդրեմ, բոյկոտեք, այդ գործիքը օգտագործեք, դրա իրավունքը ունեք, բայց բոյկոտը մի դարձրեք անգործություն: Որովհետեւ օրենքի տրամաբանությունն ասում է՝ շատ լավ, մինչեւ 50 տոկոս քվեարկությունների դեպքում կարող է քաղաքական բոյկոտի հարց առաջանալ, բայց խնդրում եմ  ինձ ասեք՝ վերջին քննարկված երեք հարցերը ի՞նչ քաղաքական բոյկոտի հարցեր էին, որ երկու խմբակցությունները չմասնակցեցին»,-ասաց նա:

  • Կիսվել: