երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քաղաքական ղեկավարությունը ինչպես պետք է գա ասի՝ ժողովուրդ ջան, մենք անհամաչափ զիջումների պետք է գնանք, բա չեն ասի՝ հաղթանակը և մեր բանակի մարտունակությունը զիջո՞ւմ եք, տալի՞ս եք. Փաշինյանը՝ հուլիսյան մարտերի մասին

Քաղաքական ղեկավարությունը ինչպես պետք է գա ասի՝ ժողովուրդ ջան, մենք անհամաչափ զիջումների պետք է գնանք, բա չեն ասի՝ հաղթանակը և մեր բանակի մարտունակությունը զիջո՞ւմ եք, տալի՞ս եք. Փաշինյանը՝ հուլիսյան մարտերի մասին

Դա ինչ-որ առումով թեստ էր բանակի կողմից հնչեցված հավաստիացումների: Եղավ բախում և այնտեղ լավ իմաստով տարօրինակ բան տեղի ունեցավ՝ մարտական պայմաններում ոչ մի զոհ չտվեցինք, այսինքն՝ բուն մարտի մեջ ոչ մի զոհ չտվեցինք։

ԱԺ քննիչ հանջնաժողովի նիստի ժամանակ անդրադառնալով 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հուլիսյան մարտերին երրորդ բանակային կորպուսի ստորաբաժանումներն են մասնակցել. «Աներևակայելի բան է՝ մարտական գործողություններ և ոչ մի զոհ: Չեմ հիշում հստակ թիվը, թե մենք 4 կամ 5 զոհ ունեցանք, բայց թիկունքում, մարտական դիրքում մենք ոչ մի զոհ չենք ունեցել: Դա զարմանալի և դրական փաստ է, ինչը նաև բանակի ղեկավարությանը և ինձ տվեց վստահություն, որ մենք բանակի բարեփոխումների ճիշտ ճանապարհի վրա ենք»:

Փաշինյանը նշեց, որ պետք է բաց լինել և ասել, այն, ինչ կար. «Մի կողմից մեզնից պահանջվում է անհամաչափ զիջումներ, երկրորդ կողմից բանակն ասում է՝ դժվար կլինի, բայց մենք խնդիրը կլուծենք և տեղի են ունենում հուլիսյան մարտերը, որտեղ մեր բանակը մարտական պայմաններում ոչ մի զոհ չի տալիս և ֆանտաստիկ դիմակայություն է ցույց տալիս: Դրանից հետո քաղաքական ղեկավարությունն ինչպես պետք է գա ասի՝ ժողովուրդ ջան, մենք անհամաչափ զիջումների պետք է գնանք, բա չեն ասի մի րոպե, բայց այն հաղթանակը և մեր բանակի մարտունակությունը զիջո՞ւմ եք, տալի՞ս եք»:

  • Կիսվել: